«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է.
«Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթուղթը, քաղաքական ( նկատի ունեմ երկկողմը) և մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի, բայց երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա։ Առաջին, որ խնդիրները լուծվում են ոչ թե զենքի ու ուժի գործադրմամբ, այլ բանակցություններով, մասնագիտական հանձնաժողովներով և սահմանազատմամբ։ Երկրորդ, որ նրանում որպես հիմք ընդունվում է 1991 թվականի Ալմա Աթիի հռչակագիրը, ինչին կողմ էին Հայաստանը, ԵՄ և ԱՄՆ-ը, դեմ Ադրբեջանը և ՌԴ-ն»։