«Բաքվի Քուրդիխանի բերդում ապրիլի 5-ից այսօր՝ արդեն 14-րդ օրն է հացադուլ է հայտարարել Ռուբեն Վարդանյանը։ Մարդ, որը կարող էր աշխարհի ցանկացած երկրում հանգիստ ու բարեկեցիկ ապրել, բայց նա ընտրեց Արցախը: Նա հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ալիևյան հանցագործ ռեժիմին ազատ արձակել Բաքվի բերդում գտնվող բոլոր հայ ռազմագերիներին, Արցախի քաղաքական էլիտային․ այն ռազմագերիներին, որոնք պիտի ազատ արձակվեին դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ի՝ Նիկոլի ստորագրած համաձայնագրով»,- «Ի աջակցություն Երևանի և Բաքվի քաղաքական բանտարկյալների» իրազեկման երթի ժամանակ հայտարարեց «Անվտանգություն եւ ժողովրդավարության» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նա, հիշեցնելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, նշեց․ «Այն համաձայնությամբ, որին այս իշխանությունը ոչ միայն տեր չեղավ, այլև որևէ ջանք, ոչ դիվանագիտական, ոչ որևէ այլ չի ձեռնարկում Բաքվի Քուրդիխանի բերդում գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտային ազատելու համար։ Բացարձակ նույնական իրավիճակ է։ ՀՀ բանտերում հայ քաղաքական դատապարտյալներն են, որոնց այս իշխանությունը համարում է իր քաղաքական ընդդիմախոսները, Բաքվի բանտում՝ հայ ռազմագերիներն են։ Երկուսն էլ թե ՀՀ-ի բանտերում գտնվող քաղբանտարկյալները, թե Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիները և Արցախի քաղաքական էլիտան նիկոլաալիևյան ռեժիմի զոհերն են»։
Նաիրա Զոհրաբյանը հավաստիացրեց՝ մենք չպիտի թույլ տանք, որ ՀՀ-ում ազատ խոսքի համար մարդկանց, հանրային դեմքերին, շարքային քաղաքացիներին տանեն կալանավորեն։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, քանի որ միայն վախկոտ, թուլամորթ իշխանությունը կարող է այսպես վախենալ իր քաղաքացիներից»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ