«Ժողովրդի հետ պետք է խոսել շատ հասարակ ձևով՝ մենք մահապարտներ ենք, բայց դուք էլ պիտի գաք մեր հետևից: Եթե ժողովուրդը տեսնի, որ ձևավորվել է այդ մահապարտների էլիտան, որ նա օրակարգ ունի, որ նրա անձը զոհաբերելու պատրաստակամությունը ոչ միայն բառերով է, այլ այն նաև ցուցադրում է, ժողովուրդը կգնա նրանց հետևից: Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն»,- այսօր, «Հայկական օրակարգ» նախագծի կազմակերպած՝ «Տավուշ. Արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Բանախոսի համոզմամբ, փողոցային ճիշտ կազմակերպված պայքարի և հարթակում գտնվողների լայն հանրային կոնսոլիդացիայի ապահովման պարագայում, հնարավոր է շատ կարճ ժամանակում ամեն ինչ տանել իշխանափոխության: Փողոցային պայքարի յուրաքանչյուր օրն, ըստ նրա, պետք է ներկայացվեն օրակարգային կետերի շուրջ գաղափարներ՝ տնտեսական քաղաքականության, ռազմարդյունաբերության, ռազմական ինժեներական կառույցների ստեղծման եւ այլնի մասին:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ամեն տեսակի նախկին տզրուկ իրեն մահապարտի տեղ է դրել:
Ստեղծելու մասին խոսում է մեկը,որ կյանքում ոչինչ չի ստեղծել,այլ սնվել է հարկերից առաջացած գումարներով։