«Եթե Միլոշևիչն աներ այն գործողությունների կեսը, որն Ալիևն արեց Արցախում, չգիտեմ՝ Միլոշևիչին ինչ կսպասեր… Հիմա այդ ամեն ինչն անտեսվում է, և Եվրահանձնաժողովի նախագահն այցելում է Բաքու և բարձր մակարդակի ռազմավարական գործընկերության մասին քաղաքական, տնտեսական բնույթի հայտարարություններ անում»,- այսօր, «Հայկական օրակարգ» նախագծի կազմակերպած՝ «Տավուշ. Արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը՝ հավելելով, որ Ադրբեջանն ԱՄՆ-ի հետ ունի շատ հստակ ձևավորված անվտանգությանը վերաբերող օրակարգ, որը ԱՄՆ-ը նաև մեր հաշվին է լոբբինգ անում: Ադրբեջանը ձևավորված հստակ օրակարգ ունի նաև ԵՄ-ի հետ, որը, բացի անվտանգությունից, վերաբերում է նաև տնտեսությանը, էներգետիկ ոլորտին հատկապես, ինչի պատճառով աչք է փակում Ադրբեջանում տեղի ունեցողի վրա:
Այս ամենին դիմակայելու համար, բանախոսի կարծիքով, ներսում պետք է կայուն վիճակ ունենալ, ռեսուրսներ ուղղել նոր ինտեգրացիոն դաշտերի ձևավորմանը, ոչ թե մեկի հետ լավ հարաբերություններ ունենալու համար փչացնել կամ զրոյացնել մյուսի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում, Իրան-Իսրայել հակամարտության հարթությունում, որտեղ Ադրբեջանը դառնում է առավել ընդգծված մասնակիցը, Ավետ Ադոնցի համար բռնազավթված Արցախից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումը կանխատեսելի էր՝ պայմանավորված նաեւ ՀՀ իշխանությունների՝ Արցախի վերաբերյալ դիրքորոշմամբ կամ դրա բացակայությամբ:
Այլ մանրամասները տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կներեք՝գուցէ տեղին չե հարցադրումս՝ՀՀ իշխանությունների դիրքորոշումը ինչ՞կապ ունի Արցախի ժողովրդի ինքնորոշման հետ՝թող ՀՀ-ն էլ համաձայն չլինի դրա հետ։Կոսովոի անկախությունը շատ քիչ երկրներ են ճանաչել։ՌԴ իշխանությունները պատրվակ են բերում մեր վարչախմբի հայտարարությունները՝իբր հայաթափում նրանց մեղքով է։Ոչ ւ ոչ՝այդ ամենից 1920թվականի հոտ է գալիս- – -։Այնպիսի տպավորություն է՝որ ռուսական ցարին կովկասի թաթարներն են այցելել ւ խնդրել զորքով օգնել թուրքերից ւ պարսիկներից ազատագրվելու համար։. Իսկ ( елдашу Лаврову напомню.вы всегда нас уверяли что продажа оружии адрбеджану всего бизнес и это оружие не будет применен против Армении.А Карабахский вопрос не может иметь военное решение.Ох да вы обманули нас чтобы достаточно вооружить азербайджанце.Ну как Меркель и Оланд вас обманули. За вас всех крупных игроков:упавших до уровня шулерства-мне стыдно….),