Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խնդիրը Երեւանի կարեւորագույն շենքերում է». Վահե Հովհաննիսյանը՝ Տավուշից տարածքներ հանձնելու մասին

Ապրիլ 19,2024 19:20

«Կարող ենք մեղադրել բոլոր նախկին նախագահներին, նախարարներին, պաշտպանության նախարարին, բայց երբևէ նման բան չի եղել, թաքուն բանակցություններ չեն եղել, եղել են աշխատանքային խողովակներ, ինչ եղել է, հրապարակային է եղել: Նույն Կազանի համաձայնագիրը, բանակցությունները եղել են բաց, բանակցողը բաց խոսել է՝ էս եմ բանակցում, Մադրիդյան սկզբունքների ժամանակ էլ է էդպես եղել, Քի Վեսթի էլ»

«Մենք Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը՝ Ոսկեպարը պիտի դիմադրի. ինչի՞ն պիտի դիմադրի, եթե խոսքը գնում է Հայաստան պետության մասին: Եթե այդ շեշտադրումով ենք, որ պիտի դիմադրի Ոսկեպարը կամ Տավուշը, մենք կորցնելու ենք: Այդ խնդիրը լրիվ ուրիշ տեղում է, Երևանում է, Երևանի կարևորագույն շենքերում և սենյակներում»,-այսօր, «Հայկական օրակարգ» նախագծի կազմակերպած՝ «Տավուշ. Արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահեղինակ Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ արտաքին դիմադրության մասին խոսք լինել չի կարող տավուշյան սցենարով, Տավուշում չի որոշվելու արտաքին դիմադրությունը, բայց Տավուշում տագնապի նշանը կարող է ստիպել ներքին լուրջ դիմադրության շարժում սկսել: Նրա դիտարկմամբ, պետության ներքին կյանքում կան լուրջ դեգրադացիոն գործընթացներ:

Բանախոսի կարծիքով, ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո, Հայաստանը հայտնվել է տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. «Ապրիլի 5-ից առաջ և հետո Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը հայտարարություններ են ընդունել, որով ցույց են տալիս մեր իզոլյացիան, մենք աշխարհագրությամբ և աշխարհաքաղաքականությամբ իզոլացվել ենք, մեր ռեգիոնը մեզ թարս աչքով է նայում»: Նա նաեւ պնդում է, որ Հայաստանի իշխանությունն անընդհատ խաբում է իր հասարակությանը. «Ասում էին՝ գնում են խաղաղության բանակցություններ, պարզվեց՝ նման բան չկա, որտեղ է ֆորմատը, ով է միջնորդը՝ չկա:

Կամ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում Տավուշից գործընթացը սկսելու համաձայնություն չկա, նման հարց չի քննարկվել, բայց այդ մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, ինչը հուշում է թաքուն խողովակի մասին: Կարող ենք մեղադրել բոլոր նախկին նախագահներին, նախարարներին, պաշտպանության նախարարին, բայց երբևէ նման բան չի եղել, թաքուն բանակցություններ չեն եղել, եղել են աշխատանքային խողովակներ, ինչ եղել է, հրապարակային է եղել: Նույն Կազանի համաձայնագիրը, բանակցությունները եղել են բաց, բանակցողը բաց խոսել է՝ էս եմ բանակցում, Մադրիդյան սկզբունքների ժամանակ էլ է էդպես եղել, Քի Վեսթի էլ»:

Այլ մանրամասները տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930