Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Հայտնի է Տավուշի հանձման ժամկետը
Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը, որով Հայաստանի պաշտպանական համակարգը կփլուզվի: Այս մասին արդեն հայտարարել է Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը:
Սա, օրինակ, նշանակում է, որ Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը:
Կարդացեք նաև
Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները: Սա շատ վատ է, որովհետև ի տարբերություն մեր սահմանապահ ուժերի` Ադրբեջանի սահմանապահ զորքերը ըստ էության բանակային լիարժեք մարտական ստորաբաժանում է, ոչ թե ուղղակի պահնորդ:
«Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով»: