Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է դիմադրել, այդ թվում և մանր-մունր հարցերով». դատարանը մերժել է ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի

Ապրիլ 19,2024 18:04

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Կարդում ենք.

[Դատարանը] «Ո Ր Ո Շ Ե Ց  ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, մերժել»։

Դատարանը մերժեց ոստիկանության հայցը շատ պարզ պատճառով. ոստիկանները որևէ ապացույց չէին ներկայացրել, որ ոստիկանության կողմից օրինական պահանջ է հնչել կամ որ ես որևէ հակաօրինական բան եմ արել…

[Ավելին, տեսանյութ կար, որ կարմիրբերետավորների հրամանատարն ասում է. «Բռնե՛ք բոլոր տղամարդկանց», սա է եղել իրենց «օրինական պահանջը»!!!]

Բայց կարևորը սա չէ…

Կարևորն այն է, որ 2023-ի սեպտեմբերին բողոքների մասնակիցներին ոստիկանությունը զանգվածաբար բերման էր ենթարկում, իսկ հետո հոսքագծով թխած հարյուրավոր վարչական գործերով մտնում դատարան։

Ու ոստիկանությունը թքած ունի, որ պարտվելու է, իրենց նպատակը հաղթելը չէ, այլ պետական միջոցներով ցուցարարների համար անհարմարություններ ստեղծելն է։

Որովհետև ոմանք առանց խորանալու տուգանքը գուցե վճարեն, մյուսները՝ հաշվի առնելով փոստի խայտառակ վատ աշխատանքը, չեն էլ իմանա, որ դատվել ու տուգանվել են, մինչև չգան հաշիվները սառեցնելու, է՛լ չասեմ, որ մարդիկ ստիպված պետք է փաստաբան ճարեն, 1–2–3 անգամ դատարան գնան և այլն, և այլն։

Ցանկացած դեպքում՝ նման դեպքերում ճիշտը մինչև վերջ գնալն է և որևէ պարագայում չթողնելը, որ ապօրինությունները հաջողվեն։

Իրենց այդ զանգվածային տուգանքների հաշվարկն այն է, որ մարդկանց մեծ մասը չի դիմադրելու, ինչը սխալ է։ Պետք է դիմադրել, այդ թվում և մանր-մունր հարցերով։

Հ.Գ. Շնորհակալ եմ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի իրավապաշտպան և փաստաբան Հովհաննես Խուդոյանին՝ իրավական աջակցության և դատարանում շահերս ներկայացնելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930