Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը/ապրիլ/
· Տնտեսական ակտիվության աճի տեմպն աճել է` փետրվարին (ՆՏՆԺՀ) հասնելով 16.3 տոկոսի:
· Մարտին գները նվազեցին 1.2 տոկոսով (ՆՏՆԺՀ)` պայմանավորված սննդամթերքի գներով:
· Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալներն ինն անգամ ավելացավ 2024 թ. փետրվարին (ՆՏՆԺՀ):
Կարդացեք նաև
· ՀՀ դրամը 2.7 տոկոսով արժևորվեց 2024թ. մարտին:
· Չնայած փետրվարին գրանցված պակասուրդին` բյուջեի ընդհանուր հաշվեկշռում պահպանվել է հավելուրդը:
· Բանկային հատվածի շահութաբերությունը բարձրացել է 2024թ. հունվար-փետրվար ամիսներին:
Տնտեսական ակտիվության աճի տեմպը բարձրացավ` 2024 թ. փետրվարին հասնելով 16.3 տոկոսի (ՆՏՆԺՀ/ իրական արտահայտությամբ)` 2024 թ. հունվարի 10.7 տոկոսից (ՆՏՆԺՀ) (Գծապատկեր 1): Աճի տեմպի արագացումը պայմանավորված էր արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների և առևտրի կտրուկ աճով: Մշակվող արդյունաբերության (որն արդյունաբերության հիմնական ենթաճյուղն է) ոլորտում աճն արագացավ` հունվարի 39 տոկոսից (ՆՏՆԺՀ) հասնելով 54 տոկոսի փետրվարին, ինչը պայմանավորված էր ՆՏՆԺՀ ոսկու և թանկարժեք իրերի արտադրության ծավալների 12.2-անգամ ավելացմամբ, իսկ հանքարդյունաբերության ոլորտում աճը վերականգնվեց (5 տոկոս, ՆՏՆԺՀ), ինչը հաջորդեց հունվարին գրանցված կրճատմանը: Շինարարության ոլորտում աճը փետրվարին վերադարձավ 11.7 տոկոսի` նախորդ ամսում աննշան նվազումից հետո: Առևտուրը, որն ամենամեծ աճը գրանցած երկրորդ ոլորտն է, ընդլայնվեց 28.3 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր մեծածախ առևտրով (ներառյալ արտահանումը): Ծառայությունների ոլորտի աճը, չհաշված առևտուրը, հասավ 6 տոկոսի (ՆՏՆԺՀ)` նախորդ ամսվա 4.4 տոկոսից (ՆՏՆԺՀ):
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազեցին 63.3 տոկոսով (ՆՏՆԺՀ), սակայն գրեթե 4 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը: Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 42.5 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր Ռուսաստանից ներհոսքերի 53.5 տոկոս կրճատմամբ (Գծապատկեր 2): Արտահոսքերը նույնպես կրճատվել են 24.2 տոկոսով (ՆՏՆԺՀ), և 5.9 տոկոս նվազում է գրանցվել դեպի Ռուսաստան արտահոսքերում. Նշանակալի է, որ դեպի ԱՄՆ արտահոսքերն ավելացել են 139 տոկոսով (ՆՏՆԺՀ):
Մարտին գրանցվեց գների 1.2 տոկոս անկում (ՆՏՆԺՀ): Սա պայմանավորված էր պարենային գների 5.6 տոկոս անկմամբ (ՆՏՆԺՀ): Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) շարունակեց աստիճանաբար թուլացնել դրամավարկային պայմանները` 25 բազիսային կետով նվազեցնելով վերաֆինանսավորման դրույքաչափը (հասցնելով 8.5 տոկոսի) տնօրենների խորհրդի մարտի 12-ի նիստում (Գծապատկեր 3):
Արտահանման աճը պահպանվել է բացառիկ բարձր մակարդակում` պայմանավորված ոսկու և թանկարժեք զարդերի արտահանման բարձր ծավալներով: Ապրանքների արտահանման ծավալները 2024 թ. փետրվարին բարձրացավ մինչև
191.3 տոկոս (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների իննապատիկ ավելացմամբ, ինչն էլ իր հերթին հիմնականում պայմանավորված էր ոսկու, թանկարժեք զարդերի և թանկարժեք քարեր պարունակող մասերի արտահանմամբ: Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման մասնաբաժինն արտահանման ընդհանուր կազմում ավելացել է`2023 թ. փետրվարի 25 տոկոս ցուցանիշից հասնելով 75 տոկոսի` 2024 թ. փետրվարին: Այս բացառիկ աճը կարող է մի շարք գործոնների արդյունք լինել, այդ թվում` թանկարժեք իրերի արտադրության ծավալների մեծացում, ինչպես նաև աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված` վերաարտահանման ծավալների ավելացում: Օգտակար հանածոների (այդ թվում` պղինձ) և տեքստիլ արտադրանքի արտահանման ծավալները ևս ավելացան, համապատասխանաբար, 72 և 134 տոկոսով, և 11 տոկոսային կետով նպաստեցին ընդհանուր աճին: Մնացած ապրանքային խմբերում արտահանման ծավալները կամ կրճատվել են, կամ աննշան են նպաստել արտահանման աճին: Հունվար-փետրվար ամիսներին արտահանման ընդհանուր ծավալներից 46.6 տոկոսի ուղղությունը եղել է ԱՄԷ-ն, և դա եղել է հիմնականում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանումը: Դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը գրեթե երկուսով կրճատվեց` 2024 թ. հունվար-փետրվար ամիսներին հասնելով 20 տոկոսի` անցած տարվա նույն ժամանակահատվածի 51 տոկոսի համեմատ: Մյուս կողմից, Ռուսաստանը շարունակեց լինել ներմուծման գլխավոր աղբյուրը (58 տոկոս մասնաբաժին), որը փետրվարին աճեց 80 տոկոսով (ՆՏՆԺՀ): Սա հիմնականում պայմանավորված է եղել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ներմուծման ծավալների աճով: Այս ապրանքային խմբում զուտ արտահանումը փետրվարին կազմել է 400 միլիոն ԱՄՆ դոլար:
2024 թ. մարտին գրանցվել է ՀՀ դրամի զգալի արժևորում` տարեսկզբից գրանցված փոխարժեքի կայունության որոշակի ժամանակահատվածից հետո (Գծապատկեր 4): Մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամն արժևորվեց 2.7 տոկոսով: Միջազգային պահուստները շարունակեցին նվազել` 2023 թ. վերջի դրությամբ արձանագրված 3.6 միլիարդ ԱՄՆ դոլարից իջնելով 3.3 միլիարդ ԱՄՆ դոլարի` մարտին, և այս կերպ ներմուծման ծածկույթը հասցնելով 2.6 ամսի (Գծապատկեր 5):
2024 թ. փետրվարին գրանցվել է բյուջեի 64.9 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ: Տարեսկզբից մինչ օրս գրանցված հաշվեկշռում գրանցվել է 3.8 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդ, ինչը պայմանավորված է հունվարին բյուջեի գերազանցված կատարողականով: Հարկային մուտքերը փետրվարին ավելացել են 9.5 տոկոսով (ՆՏՆԺՀ)` հիմնականում պայմանավորված ԱԱՀ-ի և եկամտային հարկի հավաքագրումների ավելացմամբ (երկուսն ել ավելացել են 13.5 տոկոսով ՆՏՆԺՀ): Ծախսերն ավելացել են 34.7 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը հիմնականում պայմանավորված է կապիտալ ծախսերի գրեթե հնգապատիկ ավելացմամբ (կրկնապատկվել են հատկացումները պաշտպանական ոլորտին) և փախստականներին օգնելու նպատակով սոցիալական ոլորտին հատկացումների 47 տոկոս ավելացմամբ:
Ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին պահպանել են կայունությունը: Շահութաբերությունը ըստ ակտիվների, որը բանկային համակարգի շահութաբերության ցուցիչ է, 2024 թ. փետրվարին աճել է` հասնելով 4.1 տոկոսի 2023 թ. դեկտեմբերի 2.7 տոկոսի համեմատ: Կապիտալի համարժեքության գործակիցը 2024 թ. փետրվարին պահպանվել է կայուն` 19.2 տոկոս: Չաշխատող վարկերի գործակիցը ևս բարելավվել է` հասնելով 2.2 տոկոսի: Բացի այդ, փետրվարին ավանդներն ավելացել են 2.1 տոկոսով (ՆԱՀ), ինչը հիմնականում պայմանավորված էր արտարժույթով արտահայտված ավանդների ավելացմամբ: Վարկերն ավելացել են ընդամենը 0.5 տոկոսով (ՆԱՀ): Թեև դրամով արտահայտված վարկերն աննշան ավելացել է, դա փոխհատուցվել է արտարժույթով արտահայտված վարկերի մեկ տոկոս նվազմամբ: Դա վարկերի դոլարիզացիայի գործակիցը նվազեցրեց` հասցնելով 35 տոկոսի 2024 թ. փետրվարին ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 36 տոկոս ցուցանիշի:
Գծապատկեր 1. Տնտեսական ակտիվության աճը փետրվարին ուժեղացավ` պայմանավորված արդյունաբերական թողարկման ծավալներով | Գծապատկեր 2. Փետրվարին զուտ դրամական փոխանցումները կրճատվեցին | ||
(Տնտեսական ակտիվության ինդեքս, փոփոխությունը ՆՏՆԺՀ, %) | (հազար ԱՄՆ դոլար) | ||
Աղբյուրը` ՀՀ վիճակագրական կոմիտե | Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ | ||
Գծապատկեր 3. 2024 թ. մարտին գների անկումը շարունակվեց | Գծապատկեր 4. Մարտին ՀՀ դրամն արժևորվեց հիմնական արժույթների նկատմամբ | ||
(ՍԳՀ գնաճ, ՆՏՆԺՀ, փոփոխություն, %) | (ինդեքս. 2020 թ. մարտի 2 = 100) | ||
Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ
|
Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ |
||
Գծապատկեր 5. Միջազգային պահուստները շարունակեցին նվազել | Գծապատկեր 6. Բյուջեի հաշվեկշիռը գրեթե համահարթ է եղել 2024 թ. հունվար-փետրվար ամիսներին` ի տարբերություն անցած երկու տարիների նույն ժամանակահատվածի նշանակալի հավելուրդի | |
(միլիոն ԱՄՆ դոլար
(ներմուծման ամիսներ) |
(միլիարդ ՀՀ դրամ) | |
Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ |
Աղբյուրը՝ ՀՀ ՖՆ |