«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ։ Այսօր ես, իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը և ՔԻՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հանդիպում ենք ունեցել Եվրոպական Միության փոխդեսպան պարոն Յան Պլեշինգերի և դեսպանության այլ ներկայացուցիչների հետ։
Պարոն փոխդեսպանին ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և այլ քաղաքական հալածյալների գործերը։
Հուսով ենք, որ բարձրացված խնդիրները կլինեն միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում։
Կարդացեք նաև