Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարի շարունակ հարաբերությունների բացակայությունից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր: Շնորհավորում եմ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և ՀՀ դիվանագիտական անձնակազմին:
Քաղաքական ու տնտեսական հարթություններում երկխոսության մեկնարկը լավ հիմք է արաբական և իսլամական աշխարհում ծանրակշիռ ու առանցքային դերակատարություն ունեցող այդ երկրի հետ ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու և փոխշահավետ գործընկերություն զարգացնելու համար:
Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հարաբերությունների ձևավորման ակունքում, և որ 2021թ. հոկտեմբերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ կատարած իմ այցով մեկնարկած միջպետական երկխոսությունը տալիս է իր էական արդյունքները:
Արմեն Սարգսյան
Կարդացեք նաև
ՀՀ չորրորդ նախագահ