Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ յոթնյակի երկրները Հայաստանին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու կոչ են արել և հայտարարել էսկալացիայի անթույլատրելիության մասին

Ապրիլ 19,2024 16:59

Մեծ յոթնյակը Երևանին և Բաքվին կոչ է անում հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին, Ալիևի վարչակազմին հորդորում կատարել միջազգային պարտավորությունները:

«Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում պահպանել լիակատար հանձնառությունը խաղաղության գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տևական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա», – հայտարարել են G7-ի անդամ երկրների արտգործնախարարները և ընդգծել՝ «հետագա էսկալացիան անընդունելի կլինի»։

Մեծ յոթնյակը դիմելով Ադրբեջանին հորդորել է «լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները» և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ «ապահովելու իրենց տները վերադառնալ ցանկացող փախստականների, տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը»։

Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նաև «վերահաստատում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հավատարիմ լինելու կարևորությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», կոչ անում ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը և բացել բոլոր սահմանները, ներառյալ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանը։

Թարգմանությունը՝ «Ազատության»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930