Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ասում են՝ ՀԱՊԿ-ը չի կարող որոշել իր պատասխանատվության գոտին ՀՀ-ում, հարկ է նշել, որ Հայաստանն ինքը չի սահմանել այն. Լավրով

Ապրիլ 19,2024 15:11

Երբ ասում են՝ ՀԱՊԿ-ը չի կարող որոշել իր պատասխանատվության գոտին ՀՀ-ում, հարկ է նշել, որ Հայաստանն ինքը չի սահմանել այն. ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Sputnik ռադիոկայանին, Комсомольская правда-ին և Говорит Москва-ին տված հարցազրույցում։

«Երևանը Բաքվի հետ հայտարարել է, որ պատրաստ է հարգել 1991 թ. սահմանները ՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի, սակայն զուգահեռաբար ստեղծվել է սահմանազատման հանձնաժողով։ Իսկ Փաշինյանը վերջերս հայտարարեց 4 ոչ անկլավային գյուղերի մասին, որոնք պատրաստ է հանձնել: Իսկ 1991 թվականի սահմանները, որոնք Փաշինյանը ցանկանում էր, որ ՀԱՊԿ-ը պաշտպանի, հաշվի չեն առնվում։ Դրանք դելիմիտացիայի և միակողմանի քայլերի ընթացքում դառնում են շարժական։

Ուստի, նախքան ասելը, թե ՀԱՊԿ-ը պետք է նշի պատասխանատվության գոտին, նախ պետք է նշի Հայաստանի սահմանը և ավարտին հասցնի սահմանազատումը», – շեշտել է Լավրովը։

«ՀԱՊԿ-ը 2022 թվականին Երևանում կայացած գագաթնաժողովում ամբողջությամբ համաձայնեցրել էր սահմանի պահպանության համար լրացուցիչ սպառազինությունների փոխանցման, հատուկ զորավարժությունների անցկացման և սահմանին կազմակերպության առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը, հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարարը։ Բոլոր նախարարները, ներառյալ հայ նախարարը, վավերացրել էին այդ փաստաթուղթը։ Բայց առավոտյան, երբ գագաթնաժողովը բացում էր վարչապետ Փաշինյանը, ասաց, որ կոնսենսուս չի եղել։Իսկ ահա Եվրամիության առաքելության շուրջ, որը խոստացել էին 2 ամսով տեղակայել, կոնսենսուսը ստացվել է։ Այժմ այն դարձել է անժամկետ, այնտեղ արդեն կանադացիներ են հայտնվել, ՆԱՏՕ-ի մյուս անդամներն էլ են ցանկանում հայտնվել։ Դա արդեն Եվրամիության առաքելությունը չէ, դա արդեն կլինի ՆԱՏՕ-ի առաքելությունը»,- ասել է արտաքին գործերի նախարարը:

Սերգեյ Լավրովը, անդրադառնալով հայ-ռուսական ներկա հարաբերություններին, հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են դաշնակիցներ մնալ։ Այս համատեքստում Լավրովը մեջբերել է ապրիլի 10-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված, որտեղ Հայաստանի ղեկավարն ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունները «ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց որոնց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է գերագնահատել»։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է․ «Ինձ թվում է, որ դրանք շատ կարևոր խոսքեր են, քանի որ որոշ չափով դա արձագանք է Հայաստանին արագացված տեմպերով Ռուսաստանից պոկելու Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Եվրամիության լկտի, անամոթ գործողություններին»,- ասել Է Լավրովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930