Shamshyan.com-ի տեղեկություններով ապրիլի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 47-ամյա Սուրեն Շահվերդյանը, որը հայտնել է, որ ապրիլի 6-ին Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Վահագն Սիմոնյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեսագրություն է հրապարակել։
Ըստ Ս․ Շահվերդյանի, այդ տեսանյութում իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել Վ․ Սիմոնյանը, անհիմն մեղադրանքներ ներկայացրել, սակայն դրանից բացի, նա նաև զանգահարում է իրեն, Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հեռախոսահամարներին և սպառնալիքներ հնչեցնում:
Սուրեն Շահվերդյանը Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենն է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: