«Ազատություն». ԱՄՆ պետքարտուղարությունը, ի պատասխան Ադրբեջանի Azertac պետական լրատվական գործակալության հարցման, հայտարարել է, որ Բրյուսելում ԱՄՆ – Եվրամիություն – Հայաստան եռակողմ հանդիպումից լրատվամիջոցներում տարածված թղթի լուսանկարը ապատեղեկատվություն է։
«Այս փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է, անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել մամուլի հաղորդագրության վրա, որը մենք ընդունել ենք ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով։ Բրյուսելյան հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվրամիության և Հայաստանի հետ համատեղ, կենտրոնացել է միայն Հայաստանի տնտեսական կայունության վրա, որը փորձում է դիվերսիֆիկացնել առևտրային գործընկերությունը և բավարարել իր մարդասիրական կարիքները, այդ թվում՝ աջակցելով Հայաստանում ընթացող բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը», – ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության պատասխանն է մեջբերում Azertac-ը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: