Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար

Ապրիլ 19,2024 14:38

Կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է մրցանակի «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում։ Նա մրցանակը ստացել է Օսկարի առաջադրված «Ամերիկացի» (2022, ռեժիսոր՝ Մայքլ Գյուրջյան) ֆիլմի երաժշտության համար։ Նույն անվանակարգում առաջադրված էր նաև կոմպոզիտորի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» (2023, ռեժիսոր Էդգար Բաղդասարյան) ֆիլմի երաժշտությունը։

Վերջին ֆիլմն արժանացել է Լավագույն հնչյունային ձևավորում մրցանակին, հնչյունային ձևավորումն իրականացրել է Բերբերյանի Berberyan Production Studios-ը՝ ի դեմս Տիգրան Կուզիկյանի։ Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում մրցանակ ստացավ «Արշալույսի լուսաբացը» (2022, ռեժիսոր՝ Իննա Սահակյան), որում ևս հնչում է Բերբերյանի հեղինակած երաժշտությունը։

Բացի այդ, նշենք, որ մրցանաբաշխության կարճամետրաժ և անիմացիոն անվանակարգերում առաջադրվել էին Բերբերյանի երաժշտությամբ «9.1.6» (2023?, ռեժիսոր՝ Հրաչյա Զաքարյան) և «Վերադարձ դեպի ռոք» (2022, ռեժիսոր՝ Գոռ Ենգոյան)։

«Յուրաքանչյուր ֆիլմ եզակի ճանապարհորդություն է դեպի մարդկային զգացմունքների չբացահայտված ոլորաններ: Ես խորապես երախտապարտ եմ մրցանակաբաշխության ժյուրիի անդամներին՝ կատարված աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու համար։ Առանձնակի ուրախ եմ, որ իմ և մեր ստուդիայի աշխատանքներն ընդգրկված էին «Անահիտ»-ի տարբեր անվանակարգերում, և արժանացել են մասնագետների բարձր գնահատականի։ Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, և բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս հաղթանակին»,-նշում է Անդրանիկ Բերբերյանը։

Հավելենք, որ «Ամերիկացի» ֆիլմի երաժշտությունը ձայնագրվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից՝ ի դեմս մաեստրո Էդուարդ Թոփչյանի և գլխավոր մենակատար՝ ջութակահար Անուշ Նիկողոսյանի։ Ֆիլմի երաժշտության ձայնագրմանը մասնակցել են նաև մի շարք մենակատարներ՝ հաղորդելով երաժշտությանը և՛ ազգային, և՛ դասական նվագարանների առանձնահատկություններ` քանոն, դուդուկ, ուդ, թառ, դափ, կոպալ, սանթուր, բլուլ, կիթառ, կլարնետ, ալտ:

Նշենք, որ Անդրանիկ Բերբերյանը հեղինակել է ﬕ շարք հայտնի ֆիլﬔրի երաժշտություն «Կյանք ու կռիվ » (2016), «Կյանք ու կռիվ 2» (2017թ.), «Էրկեն կիշեր» (2018թ.), «Կաֆկայի երազը» (2020), «Սողոմոնի երգերը» (2020թ.), «Ավրորայի Լուսաբացը» (2022), «Ամերիկացի» (2022), «Nowhere» (2023), «Վերադարձ դեպի ռոք» (2023), «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» (2024), «Սևանիկ» (2023) և այլն: Հեղինակել է երաժշտություն տարբեր ժանրերի ավելի քան 30 ֆիլմերի, նվագախմբերի, անսամբլերի և սոլո երաժշտական գործիքների համար։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930