Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը
Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական շրջանում տեղակայված Սպահանի և հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզի երկնքում հայտնված իսրայելական ԱԹՍ-ների ուղղությամբ:
Ըստ իրանական կողմի՝ դրանք բոլորը ոչնչացվել են երկնքում և գետնին որևէ պայթյուն չի գրանցվել։
Այս ամենում ուշագրավ է Թավրիզի ուղղությամբ օդային հարձակման փորձը, քանի որ կասկած չի կարող լինել, որ Ատրպատականի կենտրոնական քաղաք իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել այն դեպքում, եթե դրանք արձակվել են արհեստածին Ադրբեջանի կամ դրա կողմից բռնազավթված Արցախի տարածքից։
Կարդացեք նաև