Հայ-Ռուսական համալսարանի ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ։ Այս մասին հայտնում է ԲՈՒՀ-ի մամուլի ծառայությունը:
Ելնելով ՀՌՀ-ի Անվտանգության ռազմավարությունից և տարբեր արտակարգ
իրավիճակների դեպքում սովորողների անվտանգության և համարժեք վարքագծի ապահովման համալիր միջոցառումների իրականացման նպատակով իրականացվել է ԲՈՒՀ-ի ուսանողների և աշխատակիցների ուսումնական տարհանում:
Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ: Նշենք, որ համալսարանն իր գործունեությունը շարունակում է բնականոն ռեժիմով, և ներկայում բուհում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ՝ Ունիվերսիադա-2024, ուսանողների հանդիպում տիեզերագնաց Հարություն Կիվերյանի հետ և այլն: