Ermenihaber. Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնում է, որ ապրիլի 18-ի երեկոյան երկրի արևելյան հատվածում հերթական երկրաշարժն է գրանցվել:
Նշվում է, որ այն կրկին տեղի է ունեցել Թոքաթ նահանգի Սուլուսարայ շրջանում, սակայն այս անգամ ավելի ուժեղ:
Էպիկենտրոնում 6կմ խորությամբ գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.6 մանգիտուդ: Այն զգացվել է հարակից շրջաններում ևս:
Տեղի ունեցածի հետևանքով շենքեր ու տներ են վնասվել, ինչի պատճառով էլ AFAD-ը բնակչներին հորդորել է վնասված կառույցներ մուտք չգործել: Եղել են նաև փլուզումներ: Բնակիչները գիշերել են փողոցներում:
Կարդացեք նաև
Թոքաթի ամբողջ տարածքում և Յոզգաթ նահանգի 3 շրջանում դասապրոցեսները հետաձգվել են 1 օրով:
Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ զոհեր և կամ վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ի գիշերը ևս երկրաշարժ էր գրանցվել նույն նահանգի նույն շրջանում: Այս դեպքում եղել էին երկուսը՝ համապատասխանաբար 4.7 և 4.1 մագնիտուդ ուժգնությամբ: