«Ազատություն». Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով համազեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը։
«Մենք ցանկանում ենք տեսնել Ադրբեջանին Վեհաժողովում, սակայն դրա համար Ադրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների և կատարեն մի շարք պահանջներ», – ասել է համազեկուցողը։
Հարցին, թե ի՞նչ զիջումների ու պահանջների մասին է խոսքը՝ Քրիստոֆերսեն պատասխանել է՝ նախ Ադրբեջանի իշխանությունները պետք է պայմաններ ստեղծեն երկրում համազեկուցողների անխոչընդոտ աշխատանքի համար, այդ թվում՝ բանտեր այցելության համար, Ադրբեջանը պետք է կատարի նաև իր պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: