Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ դատավորներ կարող էին ՔԿՀ-ներում խցերի դռներ բացող-փակող աշխատել. դա իրենց մոտ ավելի պրոֆեսիոնալ կստացվեր. Հայկ Ալումյան. «Հրապարակ»

Ապրիլ 19,2024 11:52

«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Հայկ Ալումյանն է:

– Հասարակությունը վերջին օրերին փոթորկվել է իշխանական Հակոբ Ասլանյանի եւ ՀՀ քաղաքացի, ակտիվիստ Սամվել Վարդանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից։ Գիտեք, երեւի՝ «ՔՊ-ական դավաճան, վիժվածք» անվանելու համար քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ խուլիգանության եւ քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդման մեղադրանք են առաջադրել, ձերբակալել եւ ՁՊՎ տանելու ճանապարհին խոշտանգել։ Իսկ դատարանը տնային կալանք է սահմանել եւ 7 միլիոն դրամի գրավ: Տեղի ունեցածն իրավաչափ համարո՞ւմ եք: 

– Խոշտանգման գործը շատ արագ ու արդյունավետ` բոլոր մանրամասներով պետք է քննվի, խոշտանգողները պետք է կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն: Եթե դա տեղի չունենա, միեւնույն է, թող դրա ետեւում կանգնածներն իմանան` երբ էլ լինի, ոնց էլ լինի, պատասխանատվություն են կրելու: Նման գործերը չունեն վաղեմության ժամկետ: Թող հույս չունենան, որ ինչ-որ ժամանակ կանցնի, եւ իրենք կմոռացվեն, արդյունքում կազատվեն պատասխանատվությունից: Հավանաբար, լավ չեն ուսումնասիրել նոր Քրեական օրենսգիրքը, ուշ թե շուտ՝ այս գործը քննվելու է: Նոր քրեական օրենսգիրքը որոշակի առանձնահատկություններ ունի, որը թույլ չի տալիս անձանց՝ նման դեպքերում խուսափել քրեական պատասխանատվությունից:

– Այդ ամենը եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ մեզանում իսպառ ոչնչացվել է անկախ դատական համակարգը, որ որոշ դատավորներ իշխանություններից կախված խամաճիկների են վերածվել եւ գործում են կամայականորեն՝ օրենքին չեն ծառայում: Ինչո՞ւ է այս համակարգը դարձել այդպիսին:

– Այն դատավորներին, ովքեր աշխատում էին քաղաքական պատվերները հաշվի չառնել, բոլոր հնարավոր ճանապարհներով տեսաք, թե ինչ արեցին: Դատական համակարգը զգալիորեն նվազել է: Դատական համակարգում հայտնվել են մարդիկ, ովքեր առնվազն կարող էին քրեակատարողական ծառայությունում աշխատել, չեմ ուզում նրանց աշխատանքը նսեմացնել, բայց վերջերս դատական համակարգում հայտնվել են այդպիսիք: Տեսնելով նրանց աշխատանքը՝ հավանաբար, նրանք կարող էին միայն խցերի դռներ բացող-փակող աշխատել: Համենայնդեպս` դա իրենց մոտ ավելի պրոֆեսիոնալ կստացվեր:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930