Վերջին ժամանակներում բոլոր պետական-պաշտոնական կայքերում հայտնվել է մի պատուհան՝ «Ազդարարի՛ր», որը հորդորում է քաղաքացիներին հաղորդում ներկայացնել բոլոր անօրինությունների մասին՝ անանուն։
Հանրության շրջանում ձեւավորված կարծիք կա, որ համակարգը ստեղծվել է «գործ տալու» համար, եւ անանուն հաղորդում ներկայացնողները «գործ տվողներ» են։
Ազդարարման էլեկտրոնային համակարգի մասին սակավ տեղեկատվության պատճառով դիմեցինք արդարադատության նախարարություն՝ պարզելու՝ ինչ ֆինանսական աղբյուրներից է սնուցվում այս համակարգը եւ ինչ գործունեություն է պատրաստվում իրականացնել։
«2019 թվականի հունվարի 19-ին ֆինանսների նախարարությունը եւ արդարադատության նախարարությունը մի կողմից՝ որպես հաճախորդներ, եւ Joint Venture Avenue Consulting Group LLC-ն եւ Al Partnership LLC-ն մյուս կողմից՝ որպես ծառայություն մատուցողներ, կնքել են էլեկտրոնային հարթակի գործարկման ապահովման համար մատուցվող վճարովի ծառայության պայմանագիր»,- հայտնել են նախարարությունից։
Ազդարարման էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ։
Կայքում զետեղված վիճակագրությունից կարող ենք եզրակացնել, որ համակարգը հաղորդումներ ստացել է 2023 թվականի մայիսից։ Վիճակագրությունն ընդգրկում է մինչեւ 2024 թվականի ապրիլ ամսվա տվյալներ։
12 ամիսների ընթացքում ստացվել է 176 անանուն հաղորդում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։