Ամեն ինչ անում են մարդկանց ստոր ու նվաստ բնազդներն արթնացնելու համար: Առաջինն ինքնապաշտպանական բնազդն է` պատերազմից ու մահից վախը: Երկրորդը կուշտ ուտելու, աշխույժ առեւտուր անելու, բարձր եկամուտ ստանալու բնազդն է:
Սահմանը բացվի, Ղազախի հետ առեւտուր անենք, միրգ-բանջարեղեն տանենք վաճառենք, փող աշխատենք` երեխեքին լավ շոր-կոշիկ առնենք: Եվ այս ամենը փորձում են անել` արթնացնելով սովետական երկրի մասին հիշողությունները: Ռուսաստանն ու Սովետը մերժում են, բայց սովետական համակեցությունը որպես օրինակ են բերում` էտալոն, որը պետք է փորձենք կառուցել մեր երկրում:
Անգամ սովետական ահասարսուռ ու փակ երկրում, որտեղ պատժիչ հզոր համակարգեր էին գործում, եւ մարդն ընդամենը շարքային պտուտակ էր` ինքնուրույնությունից զրկված, չկարողացան կանխել 1965-ի զարթոնքը, 1988-ի շարժումը, սումգայիթյան ու Բաքվի ջարդերը, որոնք հենց այդ երկու` կողք-կողքի ապրող ժողովուրդների միջեւ տեղի ունեցան:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: