Իրանագետ Գոհար Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի քանի ժամ առաջ Իսրայելը փորձել է պատասխան հարված հասցնել Իրանին ԱԹՍ-ների միջոցով: Սակայն իրանական կողմը պնդում է, որ իրենք ոչնչացրել են բոլոր իսրայելական ԱԹՍ-ները օդում: Առկա տեղեկության համաձայն՝ Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիային և Իրաքին ևս:
ԱՄՆ-ի TV-ներն արձանագրում են, որ ԱՄՆ չի աջակցել Իսրայելին՝ Իրանին հարվածելու ժամանակ: Բնականաբար, այս գործընթացները ուղեկցվում են նաև քարոզչական պատերազմով, երբ Իսրայելը պնդում է իրանական մի քանի քաղաքներ ռմբակոծելու մասին, մինչդեռ Իրանը պնդում է, որ ոչ մի հարված նշանակակետին չի հասել: Բայց մեկ բան ակնհայտ է. վերջին 10 օրերի ընթացքում մի շարք կարմիր գծեր հատվեցին երկուստեք, տարածաշրջանը լարված վիճակում պահելով:
Կարդացեք նաև