Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատախազությունը գնահատական չի տվել պատկան մարմինների կատարած կեղծիքներին

Ապրիլ 19,2024 12:30

Երեւան քաղաքի Հանրապետության նրբանցքի տուն 8 ա հասցեն, ուր ապրում էր Սաֆարյանների բազմանդամ ընտանիքը, ընդգրկված էր օտարման ենթակա գույքերի ցանկում: Մենք անդրադարձանք Սաֆարյանների խնդրին Երբ գերակա շահ է դառնում զոռբայությունը, սեփականատիրոջը «քցելը»», «Առավոտ», 20.12 .2023), ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ դատական պաշտպանության իրավունքից դեռ չօգտված, մարդկանց վտարման փաստի առաջ կանգնեցրին:

Սա մեր հասցեի դարպասն է: Այս դարպասով գնում ենք փողոցից ներս ընկած մասում գտնվող մեր տուն:

2024-ի ապրիլի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությանը եւ Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Անահիտ Սաֆարյանը՝ ներկայացրել հաղորդում հանցագործության մասին: Նա դիմել է նաեւ ՀՀ վարչապետին, Երեւանի քաղաքպետ Տ. Ավինյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարարին: Ինչի մասին է նրա հաղորդումը եւ դիմումները:

03.04.2024-ին հայտարարությամբ դիմելով ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրել եմ հարուցել քրեական վարույթ եւ պատասխանատվության ենթարկել հասցեիս՝ 59 քմ տարածքում քրեաիրավական արարք թույլ տվողի՝ քանդման աշխատանքներ կատարողի նկատմամբ:

Այստեղ արդեն կատարված են քանդման աշխատանքներ:

59 քմ եւ 185, 5 տարածքներիս պատմությունը սկսվել է 2007 թվականին, երբ Ֆիրդուսի 33 թաղամասը ճանաչվեց հանրային գերակա շահ, այդպիսով, առաջացավ տարածքների նկատմամբ մորս՝ Վարյա Սաֆարյանի սեփականության իրավունքի պետական գրանցման հարցը:

Ներպետական դատարաններում արդար դատաքննություն չիրականացվեց, չի գնահատվել տարածքների նկատմամբ Վ. Սաֆարյանի սեփականության իրավունքը հաստատող 1928 թվականի գույքաթերթը՝ իրավունք հաստատող փաստաթուղթը:

Գլխավոր դատախազությունը քրեաիրավական գնահատական չի տվել տարածքներիս հարցի մերժման համար պատկան մարմինների կատարած կեղծիքներին: Ի պատասխան 03.04.2024-ին հանցագործության մասին հաղորդմանս՝ ստացել եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 11.04.2024 թվականի գրությունը: Արդարանալու համար, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը՝ 11.04.2024 թվականի գրությամբ հայտնել էր. «59 քմ տարածքում քանդման գործողությունները կատարվել է իրականացնելու համար կառուցապատողին տրված շինթույլտվությունը»… Ակնհայտ է, որ կառուցապատողին շինթույլտվությունը տրվել է ՀՀ կառավարության 332-Ն որոշման հիման վրա, որը վիճարկման փուլում է, հետեւաբար, կառուցապատողին տրված շինթույլտվությունները բավարար հիմք չեն հանդիսանում առանց իմ համաձայնության իմ տարածքում քանդման աշխատանքների իրականացման եւ ինձ 59 քմ տարծքից զրկելու համար:

Նախ, հասցեիս ցանկապատված տարածքում կարող էր իրականացվել քանդման աշխատանքներ միայն իմ համաձայնությամբ, քանի որ հասցեի տնատիրության սեփականատեր Վ. Սաֆարյանից ունեմ համաձայնություն նշված տարածքը տնօրինելու իրավունք:

Առանց որեւէ օրինական հիմքի՝ 03.04.2024-ին հասցեիս չգրանցված 59 քմ տարածքում գաղտնի կատարել են քանդման գործողություններ, որում կա հանցակազմ: Դրանով նրանք փորձում են ստիպել ինձ, որ հրաժարվեմ 59 քմ տարածքից:

Կատարված քանդման աշխատանքները ոտնձգություն է 59 քմ սեփական գույքիս նկատմամբ, ոտնձգություն, որը պետք է գտնվի ՀՀ դատախազության խստագույն ուշադրության ներքո եւ անհապաղ հարուցվի քրեական վարույթ:

Նշեմ, որ 59 քմ տարածքը 1,5 լայնությամբ կազմում է մի մասը (1928 թվականի գույքաթերթում գրանցված է Լենինի նրբանցք 8 հասցե): 59 քմ տարածքը հանդիսանում է տանս բաղկացուցիչ մասը (հասցեիս՝ տանս սեփականությունը), գույք, որի նկատմամբ Վ. Սաֆարյանի իրավունքը հաստատված է տան առուվաճառքի պայմանագրով: Այսինքն, հասցեիս՝ տան առուվաճառքի պայմանագրի հիմք է հանդիսանում 1928 թվականի գույքաթերթը:

Բացի այդ, պատկան մարմինները կեղծել են կադաստրային քարտեզը, եւ կազմել են տարածքներիս հարցով գրություններ, նշելով կեղծիք հանդիսացող 1954 թվականի գույքաթերթի մասին՝ իրական հասցեիս 1928 թվականի գույքաթերթի փոխարեն:

2007 թվականից պատկան մարմինները կոծկելու համար 59 քմ տարածքի նկատմամբ Վ.Սաֆարյանի գույքային իրավունքները, խուսափում են հիմնական փաստաթղթից՝ 1928 թվականի գույքաթերթից, փոխարենը նշում են կեղծիք հանդիսացող 1954 թվականի գույքաթերթի մասին, որը նույնպես քրեորեն պատժելի արարք է:

Հասցեիս չգրանցված 59 քմ եւ 185, 5 տարածքների պետական գրանցման համար նպաստավոր վճռի կայացմանը 2008 թվականին եւ 2023 թվականին խոչընդոտել են Երեւանի գործող քաղաքապետները: Երեւանի քաղաքապետարանը եւ «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ-ը տարածքներիս հարցով գրությունները կազմել են բացառապես կեղծիքներով: Մինչդեռ, քաղաքապետարանի կոնվենցիոն պարտականությունն է չխոչընդոտելը, փոխարենը նպաստել սեփականության իրավունքի պետական գրանցմանը:

03.04.2024-ին Գլխավոր դատախազությանը եւ ՄԻՊ-ին ներկայացրած հանցագործության մասին հաղորդմամբ խնդրել եմ վերականգնել 59 քմ նախկին տեսքը: Մինչ օրս հաղորդմանս կապակցությամբ որեւէ գործողություն չի կատարվել, իսկ քաղաքապետարանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեն իրենց գրությամբ պաշտպանում են ձեռքբերողների շահերը:

Հակակոռուպցիոն կոմիտեն իր՝ 12. 04.2024-ին գրությամբ հայտնել է. «59 քմ տարածքը սեփականության իրավունքով չի պատկանում ձեզ»: Փաստացի 59 քմ տարածքը 1894-ից հանդիսանում է… հասցեիս տան բաղկացուցիչ մասը, սեփական տնից դեպի փողոց ելումուտի համար: Հակակոռւպցիոն կոմիտեն անտեսել է 1928 թվականի գույքաթերթը:

Երեւանի քաղաքապետարանի, Հակակոռուպցիոն կոմիտեի կեղծ գրություններով Երեւանի կենտրոնում հասցեիս տնատիրության զբաղեցրած տարածքում կոռուպցիոն ծրագրեր են իրականացվում, որը կունենա մեծ հնչեղություն ՀՀ սահմաններից դուրս:

Հարգելի ՄԻՊ, խնդրում եմ դուք եւս չհամագործակցեք իմ հասցեում ապօրինություն կատարողներին: Իշխանության մաս կազմող կոռուպցիոն համակարգն ակնհայտորեն օգտագործում է «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ-ին եւ հակակոռուպցիոն կոմիտեին:

Անահիտ ՍԱՖԱՐՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Հանրապետության նրբանցքն է: Մեր հասցեն սկսվում է Հանրապետության նրբանցքից: Մեր տունը գտնվում է փողոցից 15մ ներս ընկած մասում: Տուն տանող 59 քմ տարածքը 1.5 մետր լայնությամբ, կազմում է 1928թ. գույքաթերթում գրանցված Լենինի նրբ. 8ա հասցեիս տնատիրության մի մասը:

«Առավոտ» օրաթերթ
18.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930