Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես երևի թե կհամաձայնեմ պարոն Քոչարյանի հետ, որովհետև սա բռնություն չէ, սա այլանդակության գագաթնակետն է, այլասերվածության տոտալ դրսևորում»․ Նինա Կարապետյանց

Ապրիլ 18,2024 23:45

«Ես երևի թե կհամաձայնեմ պարոն Քոչարյանի հետ, որովհետև սա բռնություն չէ, սա այլանդակության գագաթնակետն է, այլասերվածության տոտալ դրսևորում և անմեղսունակության դրսևորում։ Այսպիսի գնահատական տալը մեղսունակությունից դուրս է ուղղակի»,- խոշտանգման ենթարկված Սամվել Վարդանյանի հետ կատարվածի առիթով «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Աննախադեպ խոշտանգում. ոստիկանական բռնության քաղաքականությունը շարունակվում է» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Սեւան Քոչարյանի հայտարարություններին։

Հիշեցնենք՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Սեւան Քոչարյանը, անդրադառնալով դիմակավորված անձանց կողմից Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքին, նշել էր, թե «Դա դեռ հարց է՝ նման դեպք եղել է, թե՞ ոչ»։

Նինա Կարապետյանը հիշեցրեց՝ հեղափոխությունից անմիջապես հետո, երբ փակվեցին Սարի թաղի, Էլեկտրիկ Երևանի գործերը, ինքը հայտարարել էր, որ սա նշանակում է՝ հեղափոխականներ կոչվածները, գործող իշխանությունները քարտ բլանշ են տալիս ոստիկանությանը և հետագայում ոստիկանությանն օգտագործելու են՝ որպես բութ գործիք այնպես, ինչպես օգտագործել են նախկին իշխանությունները։

Նինա Կարապետյանցն ասաց՝ Սամվել Վարդանյանի հետ կապված դեպքով ոստիկանության գործողությունների վերաբերյալ այսպիսի տպավորություն ունի․ «Դեպքի հետ կապված իմ տպավորության առաջին տարբերակն անձեռնահասությունն է, տոտալ ոչ պրոֆեսիոնալ լինելը։ Այսինքն՝ դուք մարդուն ձերբակալում եք, մարդուն թողնում եք մենակ, գնում ձեր կարիքները հոգալու․ բա որ փախնե՞ր, բա որ գային, սպանեի՞ն։ Ամեն դեպքում անձեռնահասությունը թողել էի՝ որպես իրենց պաշտպանվելու հնարավորություն, բայց հետագա քաղաքական իշխանության տարբեր ռանգի աղազարյանների ու մնացածների հայտարարություններն այլ տարբերակ բացի հանցակցությունից ուղղակի չեն թողնում։ Սրանք միանշանակ պայմանավորված գործողություններ են եղել․ ավելի քան համոզված եմ»։

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930