«Երբ հրապարակային խոշտանգման ենթարկման դեպքի վերաբերյալ տեղեկություններ հրապարակվեցին, անմիջապես ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել երևանի ՁՊՎ»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Աննախադեպ խոշտանգում. ոստիկանական բռնության քաղաքականությունը շարունակվում է» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը։
ՄԻՊ պաշտոնյան հայտնեց՝ ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել Սամվել Վարդանյանի հետ, նրա մոտ առկա վնասվածքներն են արձանագրվել, նաև դեպքի հանգամանքների վերաբերյալ մանրամասներ ճշտվել․ «Նաև ուսումնասիրվել է՝ որպես այդպիսին ՁՊՎ-ում նրա մոտ առկա վնասվածքների պատշաճ արձանագրման ընթացակարգերն արդյոք պահպանվա՞ծ են, թե՝ ոչ»։
Արամ Մինասյանը հայտնեց՝ երբ իրենց աշխատակիցներն ամփոփել են այցի արդյունքները, ՀՀ գլխավոր դատախազությանն ու ՆԳՆ-ին համապատասխան քրեական վարույթ նախաձեռնելու պահանջ են ներկայացրել։
Արամ Մինասյանը հայտարարվեց․ «Ցանկացած նման դեպք անթույլատրելի երևույթ է։ Յուրաքանչյուր նման դեպքի առկայության պարագայում պետությունն ունի պոզիտիվ պարտականություն անհապաղ նման դեպքերով քրեական վարույթներ նախաձեռնելու։ Խոշտանգման դեպքերով դրանց բացառապես քննությունը պետք է իրականացվի քրեական վարույթի շրջանակներում և պատշաճ քննության անհապաղությունն ապահովելու և հնարավոր ապացուցողական գործողությունները հրատապության կարգով իրականացնելու համատեքստում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի
Իսկ մեր “անկախ” ՄԻՊ-ը ինչու? չի այս խոշտանգման թեմայից խոսում, դեռ իր հայտարարվելիք կարծիքը նիկոլի հետ չի համաձայնեցրել?։