Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թաթուլ Պետրոսյան. «Ակնկալել, որ Սամվել Վարդանյանին խոշտանգած երեք ստահակները կբացահայտվեն, միամտություն է»

Ապրիլ 18,2024 22:11

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում պնդեց, որ ազգաբնակչության 90 եւ ավելի տոկոսը նույն բնութագրումներն է տալիս այսօրվա իշխանությանը, ինչ ՔՊ-ական պատգամավորին ասել է  քաղակտիվիստ Սամվել Վարդանյանը։ «Եթե նայում ենք համացանցում տարածված տեսանյութը, այնտեղ որեւէ հակաիրավական գործողություն չկա»,-ասաց նա։

Գեներալը, վերլուծելով ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին տեղի ունեցածի մանրամասները, համոզվածություն հայտնեց, որ դիմակավորված երեք անհատներն ակնհայտորեն գործել են ոստիկանության հետ համաձայնեցված։

Թաթուլ Պետրոսյանը նշեց, որ իրավապահների առաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը։ Մինչդեռ ՆԳՆ կողմից հայտարարվում է, թե իբր նախաձեռնվել է ներքին ծառայողական քննություն, կամ հարուցվել է կարգապահական վարույթ, որը արդյունավետ լինել չի կարող։

«Այդ ոստիկանները անմիջապես պետք է հարցաքննվեին, նրանց հեռախոսները պետք է անմիջապես առգրավվեին եւ պետք է պարզվեր, թե այդ ընթացքում նրանք ում են զանգել։ Որպես իրեղեն ապացույց, ոստիկանության մեքենան պետք է զննվեր, որովհետեւ տեղյակ ենք, որ այդ երեքը եղել են դիմակով։ Բայց արդյոք եղել են ձեռնոցներով։

Հետեւաբար, կարող էին մատնահետքեր լինել մեքենայի վրա։ Այսինքն, անհապաղ, տաք հետքերով որեւէ գործողություն չի կատարվել։ Եվ ակնկալել, որ բացահայտվելու են այդ ստահակները, որոնք խոշտանգել են Սամվել Վարդանյանին, միամտություն է»։

     

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930