Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեմկինի ինստիտուտն ընդգծել է, որ Ադրբեջանը, վարելով ՀՀ ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարություն, նպատակ ունի ամբողջապես վերահսկել հայկական պետությունը»

Ապրիլ 18,2024 22:44

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես է եկել հերթական կարմիր դրոշի ահազանգ հայտարարությամբ՝ հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու պահանջները և վերջին հարձակումները Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ, ինչպես ենթադրվում էր նախկինում արված բազմաթիվ հրապարակումներից, ցեղասպանության վտանգը տարածվել է բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։

Ինստիտուտն ընդգծել է, որ Ադրբեջանը, վարելով  Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարություն, նպատակ ունի ամբողջապես վերահսկել հայկական պետությունը և Ադրբեջանը միավորել Թուրքիային։

Ադրբեջանը տարածքային պահանջներն իրականացնում է ռազմական ագրեսիայի սպառնալիքի միջոցով, և հանդես է գալիս հայատյաց հռետորաբանությամբ։

Ինստիտուտը ընդգծում է, որ Հայաստանին սպառնացող վտանգը դարձել է հրատապ՝ պահանջելով միջազգային հանրության անհապաղ և համակարգված ուշադրությունը։ Հրատապ գործողությունները հրամայական են՝ թույլ չտալու համար տարածքային օկուպացիայի և ցեղասպանության հերթական դեպքը, որի նմանը տեղի ունեցավ վեց ամիս առաջ Արցախում։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Լեմկինի ինստիտուտի՝ որպես ցեղասպանություն հանցագործության ուսումնասիրման կարևորագույն  կենտրոնի աչալուրջ գնահատականը Հայաստանի շուրջ տիրող իրավիճակին։ Գնահատելի է ինստիտուտի մասնագիտական արձանագրումն ու անհանգստությունն առ այն, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունը՝ ամենաբարձր մակարդակով սպառնալով Հայաստանին և հայությանը։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ևս ընդգծում է միջազգային պատասխանատու կենտրոնների հրատապ  արձագանքի անհրաժեշտությունը։ Այդ արձագանքը պետք է հիմնված լինի ադրբեջանական սպառնալիքների տեսական անաչառ վերլուծությունների վրա, ինչպիսինն այսօր Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի արձանագրումն է։

 

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930