Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիրության առկայության դեպքում նվազեցնել մարմնի զանգվածը, սննդի մեջ նվազագույնի հասցնել աղի քանակությունը, հաճախակի մարզվել, քայլել

Ապրիլ 18,2024 23:50

Գարնանը սրվում են սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությունները, մեծանում է սիրտ-անոթային սուր հիվանդությունների հավանականությունը:

Զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն ունեցող անձանց մոտ հատկապես կարող են նկատվել արյան շրջանառության համակարգի հետ կապված փոփոխություններ`

զարկերակային ճնշման բարձրացում

սրտի կծկումների հաճախության բարձրացում

սրտի իշեմիկ հիվանդության երևույթներ:

Սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք պետք է գտնվեն բժշկի (ընտանեկան բժիշկ, սրտաբան, թերապևտ) հսկողության տակ անհրաժեշտության դեպքում` նշանակված դեղի դեղաչափերը կարգավորելու համար:

Զարկերակային գերճնշումը կարող է առաջացնել մի շարք բարդություններ`

սիրտ-անոթային հիվանդություններ (սրտի

իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն և այլն)

ուղեղանոթային հիվանդություններ (ներուղեղային արյունահոսություն, իշեմիկ

ինսուլտ, անցողիկ իշեմիկ գրոհ և  այլն)

պերիֆերիկ զարկերակային հիվանդություն

երիկամների հիվանդություններ

հիպերտենզիվ ռետինոպաթիա:

Փոփոխելով ապրելակերպը` կարելի է հասնել զգալի բարելավման, այն է`

գիրության առկայության դեպքում նվազեցնել մարմնի զանգվածը

սննդի մեջ նվազագույնի հասցնել աղի քանակությունը

հաճախակի մարզվել, քայլել:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930