Ադրբեջանը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել` հողին հավասարեցնելով Արցախի Շուշիի «Կանաչ ժամը», որն ավելի քան 200 տարվա պատմություն ուներ։
Տեղեկությունը X-ի միկրոբլոգում հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։
«Ադրբեջանը քանդել է 1818 թվականին կառուցված պատմական հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (հայտնի է որպես Կանաչ ժամ)։ Եկեղեցին գտնվում էր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի քաղաքում։
Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին։ Բաքվի այս կանխամտածված գործողությունը վկայում է իրենց նախնիների հողերում հայերի ժառանգության համակարգված ոչնչացման մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
‼️Azerbaijan has demolished the historic Armenian Church of St. John the Baptist (known as Kanach Zham), constructed in 1818, located in the occupied region of Shushi (Nagorno-Karabakh/Artsakh). Satellite images confirm that the church was razed to the ground in February 2024.… pic.twitter.com/QNruX0JexE
— EAFJD (@eafjd) April 18, 2024