Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Նման անբարո բռնարարքի գնում է միայն հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը»

Ապրիլ 18,2024 17:50

«Անվտանգություն եւ ժողովրդավարության» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ քաղակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը եւ տնային կալանքը ընտրելու դատարանի որոշմանը։

Նրա համոզմամբ՝ նման բռնության գնում է միայն հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը։

Նաիրա Զոհրաբյանը չզլացավ կրկին ներկայացնել երկու օր առաջ 44-օրյա պատերազմի մասնակից երիտասարդի հետ տեղի ունեցած այն զարհուրելի բռնարարքը, որը կատարվել է ՁՊՎ ճանապարհին ոստիկանության աշխատակիցների ենթադրյալ մասնակցությամբ։ «Իսկ երիտասարդը տրանսպորտում հանդիպելով ՔՊ-ական պատգամավորին, առանց բռնության, նրան ասել է այն, ինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությանն այսօր ասում է ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը»։

«Ես փորձեմ զուգահեռ անցկացնել, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին ասել էր «ազգակործան պատուհաս»։ Ի՞նչ տարբերություն՝ ազգակործան պատուհասի եւ հողատու վիժվածքի միջեւ։ Ես կարծում եմ, որ առաջին նախագահի բնորոշումն ավելի կոշտ ու կոպիտ է, որը առաջին նախագահը հնչեցրել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի հասցեին, իսկ երկրորդը՝ քաղաքացին իր վերաբերմունքն էր հայտնել ՔՊ-ական շարքային ներկայացուցչի հանդեպ։ Ու դրանից հետո խուլիգանության, ռասայական, ազգային խտրականություն հրահրելու մեղադրանքով ձերբակալում են Սամվել Վարդանյանին եւ կազմակերպում են Հայաստանի պատմության մեջ գոյություն չունեցող եւ չտեսնված անբարո «շոու»:

Սա «բեսպրեդել» է։ Եվ ինձ զարմացնում է Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների լռությունը։ Նախորդ իշխանության ժամանակ այդպիսի բան լիներ, հիմա ԵԽԽՎ-ն հայտարարություն էր արել, Հայաստանում հավատարմագրված ԵՄ բոլոր դեսպանությունները հայտարարություն էին արել, հիմա գնացել եւ տեսակցել էին Սամվել Վարդանյանի հետ։

Բայց այստեղ մի նրբություն կա. նման «բեսպրեդելի», նման անբարո բռնաճնշումների դիմում է միայն այն իշխանությունը, որն այլևս սարսափում է յուրաքանչյուր քաղաքացուց, այն իշխանությունը, որն այլևս կլինիկական մահվան մեջ է»,-ասաց ընդդիմադիր գործիչը։

Նաիրա Զոհրաբյանը իշխանությանը վստահեցրեց, որ ինչքան էլ բռնաճնշումներ կիրառեն, մարդկանց այլեւս լռեցնել չեն կարող։

Անդրադառնալով այն տեղեկությանը, որ Նիկոլ Փաշինյանը տավուշցիների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարել է, թե 2021 թվականին նախընտրական քարոզարշավի ժամանակ ինչ խոստացել է՝ կատարել է, որին տավուշցիները հակադարձել են, որ այդպես չէ, այլ ինքը ժողովրդին խաբել է, տիկին Զոհրաբյանը նշեց, որ Փաշինյանը խոստացել էր Շուշին եւ Հադրութը ազատագրել եւ դեօկուպացնել Արցախը։ «Դե, եթե Շուշին ու Հադրութը դեօկուպացրել ես, ապա եթե տղա ես, հենց հիմա կգնաս Շուշի եւ Հադրութ»,-հորդորեց Նաիրա Զոհրաբյանը։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930