«Ա1+». «ՍաԾի» ապրանքանիշի ստեղծման հիմքում ցավալի պատմություն է։
Երևանի պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժշկուհի Սաթենիկ Սաֆարյանն աշխատանքի նվիրյալ էր։ Մտերիմները պատմում են՝ ուրախանում և ոգևորվում էր ամեն մի երեխայի առողջանալով և անչափ տխրում փոքրիկների ծանր հիվանդությամբ։
25-ամյա բժշկուհու հոբբին լուսանկարելն էր։ Առանձնապես՝ անձրևից հետո։ Նա երազում էր աշխարհն ավելի գեղեցիկ ու բարի դարձնելու մասին…
Սակայն նա էլ է դառնում անբուժելի հիվանդության զոհը։
Կարդացեք նաև
Արցախյան ազատամարտում նահատակված հերոս հրամանատար Սամվել Սաֆարյանի դստեր վիրահատության համար անհրաժեշտ գումարը երկուսուկես օրում հանգանակվեց.
«Աղջիկս ասում էր՝ «կոնկրետ պայքարում եմ», բայց ապարդյուն… Պայքարը պատուհասած ծանր հիվանդության դեմ անարդյունք էր…»,- պատմում է Սաթիկի մայրը՝ Նունե Սաֆարյանը։
«Սաթիկից հետո մտածել եմ, որ պետք է շարունակել ապրել նրա լուսանկարներով, ապրեցնել նրա անունը, քանի որ աղջիկս միայն ֆիզիկապես է մեզանից բացակայում։ Ընտանիքս ինձ նեցուկ է ցանկացած հարցում։ Առաջնահերթ որոշել ենք, որ աշակերտական տետրեր ենք տպագրելու, որպեսզի անընդհատություն ունենանք։ Սկսեցինք տպագրել նաև սփռոցների, շարֆերի վրա։ Մտածեցինք այս ձևով շարունակել աղջկաս գործը, իսկ հասույթը փոխանցել «Սիթի օֆ Սմայլ»-ին։ Աղջկաս կյանքը հնարավոր չեղավ փրկել, սակայն ամեն մի փրկված կյանք ինձ համար հաղթանակ է։ Համոզված եմ, որ Սաթիկս շատ գոհ կլիներ նման որոշումից»,- ասում է մայրը։
«Սրբությունների կորուստն ամենասարսափելին է։ Նյութական ամեն ինչ կարող ենք կրկին ձեռք բերել, ամենաթանկագինը թողել եմ Արցախում՝ իմ սրբություններն այնտեղ են»,- ասում է զրուցակիցս։
Անահիտ Պետրոսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: