Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։
Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանը, ազատվելով գավազանակրի պարտականություններից, ծառայության է կոչվել ԱՄՆ հայոց Արևմտյան թեմում։
Հոգեշնորհ Տ. Եսայի աբեղա Գրիգորյանը, ազատվելով Արարողակարգային բաժնի գործավար-քարտուղարի պարտականություններից, նշանակվել է գավազանակիր։
Հոգեշնորհ Տ. Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Ս. Էջմիածին