Վաշինգտոնը Հարավային Կովկաս է ուղարկում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ իր եվրոպական դաշնակիցներին հետևելու համար. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Կանադայի ներկայացուցչի՝ ՀՀ-ում ԵՄ առաքելությանը միանալուն:
«Թե որն է նման որոշման կարևորությունը հայերի համար, առայժմ պարզ չէ»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: