Ռուսաստանը ողջունում է վերաինտեգրման հատուկ ծրագիրը, որը մշակվել է Ադրբեջանի կողմից։
Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու՝ իրենց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման դեպքում. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովայի խոսքով, սակայն «այս հարցը պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանից և Ադրբեջանից հեռացած քաղաքացիների վերադարձի թեմայից»։
«Դրա համար պետք է մեծ ծավալի աշխատանք կատարել, պետք է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորում լինի»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Տիկին, դու կամ խմած ես կամ էլ քո ընկեր հեյդարը քեզ նորից ծախսելու փող է ուղարկել։ Երեկ Կրեմլը հայտարարեց, որ ռուսական “խաղաղապահները” շուտով իրենց փասա-փուսեն Արցախից
հավաքելու են ու իրենց տեղը զիջելու են ադրբեջանցի ոստիկաններին։ Դու հիմա
հայատյաց ալիևի ու քնած հային կացնահարող ռամիլ սաֆարովի ազնիվ պիոներականով ես? արցախցիներին ապահով վերադարձի երաշխիքներ տալիս։