Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Դինամո» մարզադահլիճից շտապօգնության 01 խումբը «քթոսկրերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 67-ամյա Վարդան Ղ․-ն է։
Վարդան Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 14-ին ժամը 12։10-ի սահմաններում «Դինամո» մարզադահլիճում կայանալիք ՀՀ թաեքվոնդոյի առաջնության կշեռքի արարողակարգի ժամանակ Աբովյան քաղաքի մարզադպրոցի մարզիչ, Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Լեռնիկ Մ․-ն մրցումների հետ կապված վիճաբանության ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին, քաշելով գցել է հատակին և ոտքերով հարվածներ է հասցրել իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կարդացեք նաև
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Լեռնիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վարդան Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահն է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: