ՌԴ-ն Հայաստանից ակնկալում է հստակ արձագանք և հերքում այն տեղեկության, թե ապրիլի 5-ին Բրյուսելում կայանացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Չենք զարմանա, եթե պարզվի, որ ՌԴ ռազմաբազայի և սահմանապահների փոխարինումը արևմտյան մասնագետներով, ինչպես նաև ՀՀ կարևորագույն ենթակառուցվածքի` ՀԱԷԿ–ի վերակողմնորոշումը պարտադրվել են Երևանին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ» ,- ասել է նա:
Զախարովան նշել է, որ Արևմուտքը ձգտում է գժտեցել հարևաններին Հարավային Կովկասում, իսկ Հայաստանին հատկացնում է միայն գործիքի դեր, գործիք, որի օգնությամբ ցանկանում են նոր մեծ պայթյուն հրահրել տարածաշրջանում: