Հանուն Տավուշի և հայրենիքի
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր համերաշխությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նրա հռչակած արժեքներին ու կարգախոսին, այն է՝ «Պատիվ և հայրենիք»։
Մենք պաշտպանում ենք Հայաստանում շարժման նախաձեռնությունը՝ հանուն ազգային համերաշխության և միասնության, քանի որ վտանգված է ոչ միայն Տավուշի մարզի Ոսկեպարի ռազմավարական տարածքը, այլև Հայաստանի պետականությունը և հայրենիքի ամբողջականությունը։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պատրաստակամ է ցանկացած ձևաչափով համագործակցել՝ հանուն պետականության, անկախության, անվտանգության և հայ ժողովրդի ազգային արժանապատվության։
Կարդացեք նաև
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ