Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդների խորհրդարանը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառելու նախագիծ է ընդունել

Ապրիլ 18,2024 12:42

Ermenihaber. Ապրիլի 17-ին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացման գործընթացն արգելելու մասին նախագիծ:

Որպես նման նախագծի ընդունման պատճառ նշվում է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի» (ՄԻԵԴ) կողմից այժմ Թուրքիայում անազատության մեջ գտնվող Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման որոշման չկատարումը:

Թուրքական մամուլում նշվում է, որ այս հարցում ԵՄ անդամ պետություններից Նիդերլանդներն առաջինն է, որը հանդես է եկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառելու մասին հստակ նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանի (ԵԽ) նախարարների կոմիտեն որոշել էր Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել 2013-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Գեզի այգում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ձերբակալված Օսման Քավալային և  «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու համար։​

Նշվել էր նաև, որ դրանց ի կատար չածման պարագայում Թուրքիան կարող է դուրս թողնվել ԵԽ-ից:

Թուրքիայի ԱԳՆ-ն էլ «դատական համակարգին միջամտություն» էր որակել այդ որոշումը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել, որ ԵՄ որոշումներն իրենց համար առ ոչինչ են և վեր չեն Թուրքիայի դատական ​​իշխանության որոշումներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930