Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, Միրզոյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարին առաջարկել է դիտարկել դեպի Սև ծով կոմունիկացիաների զարգացմամբ Ծոցի երկրների համար ընձեռնվող հնարավարությունները

Ապրիլ 18,2024 12:50

Ապրիլի 17-ին Ռիյադում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ժամանակն է կառուցել երկկողմ համապարփակ օրակարգ, որի համար առևտրատնտեսական կապերի զարգացումը լավագույն հիմքը կարող է դառնալ։ Փոխադարձելով այս մոտեցումը՝ սաուդական կողմն առաջարկել է փոխհամաձայնեցնել երկու երկրների հետաքրքրություններն արտացոլող «ճանապարհային քարտեզ»՝ առկա ներուժի առավելագույն արդյունավետ իրացման նպատակով։

Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարները մտքեր են զբոսաշրջության, ծառայությունների առևտրի, ենթակառուցվածքների զագացման, ներդրումների խրախուսման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է գործարար շրջանակների միջև անմիջական կապերի խթանումը, պարբերական ուղիղ չվերթների իրականացումը, անհրաժեշտ ինստիտուցիոնալ շրջանակի ձևավորումը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն մշակել անհրաժեշտ իրավապայմանագրային բազա։

Ներդրումային հնարավորությունների և կայուն տնտեսական զարգացման համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները։ Տեղեկացնելով, որ ծրագիրն ուշադրության է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից՝ Արարատ Միրզոյանն առաջարկել է դիտարկել դեպի Սև ծով կոմունիկացիաների զարգացմամբ Ծոցի երկրների համար ընձեռնվող հնարավարությունները։

Հավելելով, որ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է կայուն միջավայր՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև կայունության ու խաղաղության հասնելու ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930