Նա խոսում է Ռուսաստանի հետ համագործակցությունից Հայաստանի հրաժարվելու հետևանքների և երկրի տնտեսությանը սպառնացող վտանգների մասին՝ «վրիժառու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի» կողմից։
“US and European Aid Package to Armenia Is Not Only Cheap, It’s Dangerous” («ԱՄՆ-ի և Եվրոպայի օգնության փաթեթը Հայաստանին ոչ միայն փոքր է, այլև վտանգավոր») վերնագրված հոդվածում Ռուբինը նշել է.
«Հայաստանին տարեկան 72,5 մլն դոլար առաջարկելը անլուրջ է: Դա Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը տրամադրված գումարի մեկ երրորդն է։ […] Եվ ընդամենը մի փոքր ավելին է, քան օգնությունը Մոլդովային՝ մոտավորապես նույն բնակչություն ունեցող նախկին խորհրդային պետությանը»:
Փորձագետի գնահատմամբ՝ դեպի Արևմուտք շրջադարձ կատարող ՀՀ–ին իրապես սատարելու փոխարեն Պետդեպարտամենտը և ԱՄՆ ՄԶԳ–ն «փոքրիկ ներարկում» են անում՝ այն մեկնարկային գծին հասցնելու համար:
Կարդացեք նաև
Ասում է՝ սրան զուգահեռ փորձում են «խաղաղեցնել Ադրբեջանին», այդ թվում՝ օգնություն տրամադրելով։ Ռուբինի փոխանցմամբ՝ Պետդեպարտամենտը և ԱՄՆ ՄԶԳ-ն 2021 թվականից ի վեր ավելի քան 1,100 տոկոսով ավելացրել են արտաքին օգնությունն Ադրբեջանին․
«Ադրբեջանը շարունակում է մեծ ծավալի առաջադեմ սպառազինություն ներկրել ինչպես Իսրայելից, այնպես էլ Պակիստանից: Զենքի նման կուտակումը տեղի է ունենում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը արմատախիլ անելուց և արտաքսելուց հետո, այլև այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակում է հարձակվել Հայաստանի վրա և օկուպացնել հայկական հողերը»։
Օրինակ է բերել Ներքին Խնձորեսկի մոտակայքում կառուցվող հայկական և ադրբեջանական դիրքերն ու նշել՝ «Հայաստանը սահմանային կետ էր կառուցել, իսկ Ադրբեջանը՝ պատերազմը շարունակելու հենակետ», այդ թվում՝ ժամանակակից ռադարներով, ուղղաթիռների վայրէջքի տարածքով, լցակայանով, հրթիռային կայաններով և գնդացիրների բներով:
Շեշտում է՝ ԱՄՆ հայերը պետք է Հայաստանին տրամադրվելիք աջակցությունը համեմատեն այլ երկրների տրվածի հետ․
«Բլինքենն ու Փաուերը իրենց օգնության փաթեթի համար ոչ թե գովասանք պետք է ակնկալեն, այլ պարսավանք, քանի որ նրանք ապացուցեցին, թե որքան անլուրջ են»,- կարծում է Ռուբինը։
American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատողի դիտարկմամբ՝ Կովկասում փոթորիկ է հասունանում, Հայաստանն առերեսվում է գոյութենական սպառնալիքի՝ Ադրբեջանի և Թուրքիայի իրեդենտիստական, ցեղասպան գաղափարախոսության պատճառով, ինչպես նաև տնտեսական վտանգների՝ Ռուսաստանի կողմից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: