«Ազատություն». Վաշինգտոնը չի տեսել մի փաստ, որը ցույց կտար, թե Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ արձագանքելով դիտարկմանը, թե «ռուս խաղաղապահները դուրս են գալիս Ադրբեջանից՝ Ուկրաինայում տեղակայվելու համար», և պատասխանելով հարցին, թե «ինչպիսի՞ն կլինեն հետևանքները Հարավային Կովկասում»։
Անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը շատ վառ օրինակ էր, թե Ռուսաստանը որքանով վստահելի դաշնակից կամ գործընկեր չէ, ասել է Պատելը՝ վերահաստատելով՝ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: