Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ փաստացի ղեկավարը լծված է Ցեղասպանության «լեգիտիմացման» գործընթացին. «Փաստ»

Ապրիլ 18,2024 10:40

Մենք ապրում ենք մի այնպիսի իրավիճակում, երբ ՀՀ փաստացի ղեկավարը լծված է Ցեղասպանության «լեգիտիմացման» գործընթացին՝ անհասկանալիորեն արդարացնելով օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցածը։ Նա բավականին իներտ է վերաբերվում 1918-23 թվականների ջարդերին, ասես ուղղակի մի միջադեպ է պատմում Առաջին աշխարհամարտի տարիներից, օրինակ՝ Գալիպոլիի ճակատամարտից, որն, ի դեպ, Թուրքիայում նույնպես նշվում է ապրիլի 24-ին (այս ճակատամարտում օսմանյան Թուրքիան շատ կասկածելի հաղթանակ տարավ Անտանտի զորքերի նկատմամբ. բրիտանացիները ջախջախվեցին Բոսֆորում)։ Կուսակցական վերջին մի քանի հանդիպումներում, որոնք առանձին կտորներով ներկայացվում են հանրությանը, Փաշինյանի հիմնական ասելիքը կապված է հայոց պատմության այս դրվագին։

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, որ կազմեն «Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի անվանացանկը»։

Ու ամենամարազմն այն է, որ այս մասին բարձրաձայնում է մի իշխանության ներկայացուցիչ, որի օրոք զոհվել է 4000-ից ավելի զինվոր, որոնց ցուցակը տեխնոլոգիայի այս դարում չորս տարի անց էլ դեռ չեն հրապարակել, այնինչ խոսում են 110 տարվա վաղեմություն ունեցող դեպքի մասին։ Մեծ Եղեռնի փաստը կասկածի տակ դնելու ավելի պրոթուրքական քայլ թերևս դժվար է պատկերացնել, սա իր հերթին խոսում է այն մասին, որ Թուրքիայի երազանքը կյանքի է կոչվում Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ կլիներ Իսրայելի ցանկացած ղեկավարի հետ, եթե նման թեզ բարձրաձայներ ու կասկածի տակ դներ Հոլոքոստի փաստը։

Մի առանձին բարդ ու խճճված իրավիճակում են հայտնվում Հայոց ցեղասպանությունը ճանաչած 36 երկրները, քանի որ ճանաչելով Ցեղասպանությունը՝ որպես փաստ, ակամայից հայտնվում են անհասկանալի մի նոնսենսի մեջ։

ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930