Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, իր պաշտպանյալի խափանման միջոց է ընտրել տնային կալանքը եւ 7 մլն դրամ գրավը:
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին երթուղայինում վիրավորելու համար:
Նրան նույն օրը ձերբակալել էին և քննչական վարչությունից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Վարչության շենքից 1-2 րոպե հեռանալուց հետո ուղեկցող երկու ոստիկանի մոտ միաժամանակ «բնական կարիքները» հոգալու անհրաժեշտություն էր առաջացել, և Սամվելին ձեռնաշղթաներով թողել էին ավտոմեքենայի մեջ ու հեռացել: Դիմակավորված անձինք Սամվել Վարդանյանին դուրս էին հանել ավտոմեքենայից եւ ինքնադատաստանի ենթարկել:
Լուսանկարը՝ Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից
Կարդացեք նաև