Ներքին գործերի նախարարությունում ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին Նիկոլ Փաշինյանը մի ուշագրավ հայտարարություն արեց. «Պետք է խոստովանել՝ երբեք չես կարող համոզվել, որ փոփոխությունը, որն անում ես, կբերի ավելի լավ արդյունքի, քան դու ունես այս պահին»։ Ըստ Փաշինյանի, փոփոխությունների պրոցեսն իրականում շատ բարդ է: Եվ իսկապես, դժվար է չհամաձայնել, որ փոփոխությունների գործընթացը հեշտ չէ, բայց այլ հարց է, որ, ըստ էության, Փաշինյանն ինքնախոստովանություն է անում մի քանի «սեգմենտով»։
Նախ՝ ակնհայտ է, որ Փաշինյանն ինքնարդարացման հերթական արարի շրջանակներում խոստովանում է, որ փոփոխությունները ձախողվել են: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն ոստիկանությանը, այլև ընդհանրապես այն բոլոր ոլորտներին, որոնց այս իշխանությունները ձեռք են տվել։
Ընդհանրապես, ո՞րն է փոփոխություններ կատարելու մոտիվացիան։ Ընդունված պրակտիկայի համաձայն, փոփոխությունները ձեռնարկվում են որևէ ոլորտում բարելավում ապահովելու նպատակով, ինչն էլ իրենից ենթադրում է ԲԱՐԵՓՈԽՄԱՆ իրականացում։ Բայց ՀՀ իշխանությունների ձեռնարկած փոփոխությունները իրավիճակի բարելավում չեն արձանագրում գրեթե ոչ մի ոլորտում:
Այսինքն, այս պարագայում Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանության մի դրվագը վերաբերում է նրան, որ իրենք այդ փոփոխություններն անում են ինքնանպատակ, այսինքն՝ հենց այնպես ամենատարբեր ուղղություններով փոփոխություններ են կատարվում՝ առանց հաշվարկելու, թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել դրանք, առանց վերջնարդյունքի նպատակադրման։
Կարդացեք նաև
Իսկ եթե վերջնական նպատակադրում չկա, հաշվարկ չկա, ապա վերջնարդյունքը կարող է ավելի վատը լինել, քան կար նախքան այդ գործող ստատուս քվոն։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթում