Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի լավերը մի երկու հոգով հավաքվել են, որոշել են դատավճիռը, Ալեն Սիմոնյանը հրապարակել է այդ դատավճիռը, հետո իրականացրել են. Քրիստինե Վարդանյան

Ապրիլ 17,2024 23:03

«Այսօր Սամվել Վարդանյան անուն-ազգանունով մարդու չէ, որ կալանքի միջնորդություն են ներկայացրել ու ուզում են կալանքի տակ պահել, այսօր քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքացիական դիրքորոշման ու ազատ խոսքի արտահայտումն է, որ տանում են հերթական անգամ կալանավորելու: Այն, ինչ տեղի է  ունեցել, սովորական դեպք չէ,  որ քաղաքացին օրենք է խախտել ու էլի ապօրինի կամ կիսաապօրինի կալանքի որոշում են կայացնում: Մարդուն նսեմացրել են, նրա նկատմամբ դատարանից դուրս հաշվեհարդար են իրականացրել:

Այսինքն՝ ՔՊ-ն հավաքվել է,  ՔՊ վարչությունը կամ ՔՊ-ի լավերը մի երկու հոգով հավաքվել են,  որոշել են դատավճիռը, Ալեն Սիմոնյանը հրապարակել է այդ դատավճիռը, հետո իրականացրել են: Իշխանությունն ինչ դեմք ունի, մենք գիտենք, բայց ամենաահավորն այն է, որ գտնվում են յան ազգանունով մեր կողքին ապրող մարդիկ, որ այդ   նույն դիմակն են ստանում: Այդ հրամանները կատարողներն էլ են չէ՞ մարդիկ, էնքան հետաքրքիր է, այդ մարդիկ ծնող, կին երեխաներ ունե՞ն, այդ մարդիկ, որ երեկոյան գնացել են տուն, ի՞նչ են ասել: Իրե՞նք էլ են բարոյականության, հայրենիքի կենաց խմում, իրե՞նք էլ են ասում՝ մենք աշխատում ենք: Ամեն իշխանություն կարող է բռնապետության վերածվել, մենք դրա նախադեպերն ունեցել ենք: Խնդիրն այն է, որ այդ հրեշի դեմքը արդեն հարյուրավոր մարդիկ վերցնում ու այդ դիմակը հագնում են ու նմանվում հրեշի:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն  ու իր թիմը հանցակից է դարձնում, գնում է Ոսկեպար, ոսկեպարցուն ուզում է հանձնելու հանցակիցը դարձնի, ոստիկանություն՝  իր հրեշավոր բանդիտիզմի մասնակիցը դարձնի:  Սամվել Վարդանյանը հիմա ուղերձ է հանրությանը՝ տեսեք ձեր հետ ինչ կկատարվի, եթե համարձակվեք երկիրը կործանման եզրին հասցրած ուժին գնահատական տաք»,- լրագրողներին հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանի դեպքին:

Հիշեցնենք, որ պատգամավորի հետ ունեցած վիճաբանությունից հետո Վարդանյանին ձերբակալել էին, հետո դիմակավորված անձինք ծեծել ու ստորացրել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930