Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իրավապահներն աշխատեին արդյունավետ, Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցածը շատ արագ կբացահայտվեր. Արսեն Բաբայան

Ապրիլ 17,2024 22:44

Ոստիկանության օժանդակությամբ ծեծի ու ստորացման այսպիսի գործընթացը ոչ թե միայն իմ պրակտիկայում, այլեւ վերջին 30 տարվա  ընթացքում նման դեպք Հայաստանում չի գրանցվել: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանի
դեպքին:

Հիշեցնենք, որ պատգամավորի հետ ունեցած վիճաբանությունից հետո Վարդանյանին ձերբակալել էին, հետո դիմակավորված անձինք ծեծել ու ստորացրել:

«Հա, շատ ենք լսել, որ քրեակատարողականներում ծեծում են, ոստիկանությունում ծեծում են, բայց որ ոստիկանության ծառայողները մասնակից կդառնան խուժանի զազրելի արարքին… Դեռ ուզում եմ հավատալ, որ ծեծողները չեն եղել ոստիկանության ծառայողներ: Անընդհատ խոսվում է, որ վերադառնում ենք 90-ականներ, սա 90-ականները չեն, չգիտեմ՝ ինչ է: Սա երբեւէ չլսված,  ծայրահեղ ծանր մի իրավիճակ է»,- ասաց Բաբայանը:

Փաստաբանը նկատեց, որ, ցավոք սրտի, Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը՝ Չիչոյանը դեռեւս քաղաքական հնչեղ գործերով միայն բավարարել է իշխանության պահանջը.  «Առնվազն 2018 թվականից օրենքի առաջ ոչ բոլորն են հավասար: Այս իշխանության օրոք օրենքի առաջ հավասարության ինստիտուտ գոյություն չունի: Եթե ընդդիմադիր գործիչ է, արարքը որեւէ կերպ հանցավոր չէ, նրան պետք է կալանավորեն, ազատազրկման դատապարտեն, իսկ եթե իրական հանցագործությունն արել է իշխանության ներկայացուցիչը, նրան կխրախուսեն կամ առնվազն ոչինչ չեն անի»,- շարունակեց Բաբայանը:

Նրա համոզմամբ՝ եթե իրավապահներն աշխատեին արդյունավետ, այսինքն՝ երբ լրատվամիջոցներով Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցած դեպքի մասին լուրը տարածվեց, նախաձեռնվեր քրեական վարույթ, անմիջապես ձերբակալվեին երկու ուղեկցողները՝ ոստիկանության ծառայողները, նրանց հեռախոսները խուզարկվեին, իրավապահները  դուրս կգային այն կոնտակտների վրա, որոնցից ուղեկցողները ստացել էին հանձնարարություն, որ ճանապարհից շեղվեին ու կանգնեին, ձերբակալվածին թողնեին միայնակ ու գնային իրենց արհեստական կամ բնական կա կարիքները հոգալու: Ըստ Բաբայանի՝ ձերբակալվածին միայնակ թողնելն արդեն իսկ հանցագործություն է ու եթե իշխանության կողմից չլիներ այդ պատվերը, շատ արագ կանեին իր թվարկած գործողությունները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930