Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան «Փաստինֆո»

Ապրիլ 17,2024 21:45

ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է ներկայանալ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստերին։Սիմոնյանը, որը սույն գործով առանցքային վկան է, չի ներկայանում արդեն երրորդ դատական նիստին՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր կայացել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը, որի ընթացքում քննարկման առարկա է դարձվել Անդրանիկ Սիմոնյանի՝ նախաքննական ցուցմունքը հրապարակելու մասին դատախազ Աշոտ Ժամկոչյանի միջնորդությունը։

Միջնորդությունը, հիշեցնենք, ներկայացվել էր նախորդ դատական նիստին՝ ապրիլի 3-ին, երբ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Սիմոնյանը կրկին չի ներկայացել դատական նիստին՝ դատարանին հասցեագրելով դիմումը, համաձայն որի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ նիստին առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Մեղադրող Աշոտ Ժամկոչյանը միջնորդությունը ներկայացրել է՝ պնդելով, որ կարող են արձանագրել վկայի՝ դատարան ներկայանալու անհնարինությունը, ինչպես նաև, նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում եղել են առերեսումներ՝ Սիմոնյանի և Վարդազարյանի մասնակցությամբ, ուստի, Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքը միակն ու վճռորոշը չէ։ Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Հունան Բաբայանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ այդ միջնորդությունը չի բխում Քրեական դատավարության օրենսգրքի կանոնակարգումներից։ Մասնավորապես, օրենսգիրքը նախատեսել է, որ նախաքննության ընթացքում վկայի ցուցմունքների հրապարակումը դատարանում թույլատրվում է, եթե վկան բացակայում է նիստից այնպիսի պատճառով, որը բացառում է նրա՝ դատարան ներկայանալու հնարավորությունը։ Ավելին, նոր քրեական դատավարության օրենսգրքով առավել կոնկրետացված է նշվում, թե որոնք են այդ հիմքերը, որոնցից որևէ մեկը չի վերաբերում աշխատանքային ծանրաբեռնվածությամբ բացակայությունը։ Պաշտպանը նկատեց՝ որևէ կասկած չունեն, որ վկան իրապես աշխատանքային ծանրաբեռնվածություն ունի՝ պայմանավորված նրա զբաղեցրած պաշտոնով, բայց դա չի ենթադրում, որ առկա են հիմքեր՝ նրա ներկայությունը բացառելու վերաբերյալ։

«Ինչ վերաբերում է զբաղեցրած պաշտոնին և աշխատանքային ծանրաբեռնվածությանը, ապա նման հիմք չկա, բայց հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ նույնիսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է դատարանի կանչով 2019թ․ ապրիլի 3-ին ներկայացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր և չի կարող այս դեպքում որևէ այլ պետական պաշտոն զբաղեցնող անձը պատճառաբանել, որ ինքն առավել ծանրաբեռնված է և չի կարող ներկայանալ դատարան, հրապարակեն նախաքննության ընթացքում ցուցմունքը»,- նշեց փաստաբանը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930