Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. Հովհաննես Խուդոյանը` Սամվել Վարդանյանի հետ կատարվածի մասին

Ապրիլ 17,2024 20:00

«Քաղաքական իրավունքի հայկական կենտրոնը» հետամուտ է լինելու այս գործին` թե ձերբակալման, թե խոշտանգման դրվագներով. այս մասին, դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Այս պահին դատարանը քննում է երեկ ձերբակալված և խոշտանգված  Սամվել Վարդանյանի կալանքի հարցը։ Նրան ձերբակալել էին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանության համար։

Հովհաննես Խուդոյանը կատարվածը քաղաքացու նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ է համարում։ Ըստ նրա, այս գործում իրավունքի այնպիսի շատ և աղաղակող փաստեր կան, որ ՀՀ իշխանություններն ու իրավապահներն այդ խարանից չեն ազատվելու։ Գործի բոլոր դրվագներով ամբողջական զեկույցները կուղարկվեն միջազգային ատյաններ, իրավապաշտպան կառույցներ` ներառելով իշխանության հետ աֆիլացվող անձանց ու լրատվամիջոցների կողմից տարածվող ատելության խոսքը։

Հիշեցնենք, միջադեպից հետո, ՔՊ-ական պատգամավորները քաղաքացուն «ոչնչություն, «պատվեր կատարող» էին անվանում։

Դատարանի մոտ ի աջակցություն Սամվելի, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու պարզապես քաղաքացիներ են հավաքված։

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930