Իշխող քաղաքական ուժի վախերն իշխանությունից զրկվելու մասով այն աստիճան են ուժգնացել, որ հասարակության ավելի լայն մասսաների կողմից նույն ուժի իրական և օրեկան նոր նպատակների բացահայտումը և գահավիժող վարկանիշը այլ այլընտրանք չի թողել, քան ամբողջ պետական ապարատը վերածել մի կետից կառավարվող կազմակերպված բանդայի։ Երեկ ընդդիմադիր քաղակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ քաղաքական իշխանության հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ադրբեջանի ազգային հերոս ռամիլ սաֆարովի 20 տարվա վաղեմության ոճրագործությունը։
«Որդիների կանչ» ՀԿ-ն խստորեն դատապարտում է պետությունը բանդայի վերածելու փորձերը և պահանջում՝ խստագույնս պատժել ոստիկանների վերահսկողության և պաշտպանության ներքո գտնվելու ընթացքում ՀՀ քաղաքացուն խոշտանգած ստահակներին, ինչպես և այդ խոշտանգումը թույլ տված ոստիկաններին։
«Որդիների կանչ» ՀԿ
Կարդացեք նաև